Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում Յուկսեկովն քաղաքում ոստիկանության հետ բախումների հետևանքով 7 մարդ վիրավորվել է, իսկ 3-ը` սպանվել:
Այսօր հայտնել է DHA գործակալությունը` հղում կատարելով այդ նահանգից խորհրդարանի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:
Փողոցային մարտերի մասնակիցների ու ոստիկանության միջև բախումները տեղի են ունեցել անցած գիշեր: Չնայած նահանգում մտցված պարեկային ժամին` փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում` զինված:
Անվտանգության ուժերի հետ բախումներն ուղեկցվել են կրակոցներով ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններով: Ոստիկանությունն իր հերթին հրազեն, ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել: