Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել հանրապետության բնակիչներին աջակցել հայրենական արտադրանքին. հայտնում է BELTA-ն:
«Եկե´ք ապրենք մեր ունեցածով, այն, ինչ կա մեր խանութներում, և այս տարիներին հանգստանանք մեր տանը` Բելառուսում: Արժույթը երկրից դուրս չհանենք»:
Նրա խոսքով` աշխարհում պատերազմ է, «վերջիվերջո, գոնե այս խնդիրը մեզ չի առնչվել»:
Նախագահը խնդրել է քաղաքացիներին չվազվզել փոխանակման կետերով ու ավելորդ խնդիրներ չստեղծել: