Օգոստոսի 30-ին, ժամը 13.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի թիվ 3 տանն օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տան նախասրահից բռնել են շախմատ տեսակի օձ (մոտ 70 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: