Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-9-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ին էապես չի փոխվի, 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 5-9-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: