Ադրբեջանը համար մեկ մեղավորն է սահմանային լարվածության հարցում. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ միջազգային հանրությունը և տարբեր միջազգային կազմակերպությունները ոչ թե կողմերին ուղղված գնահատականներ են հնչեցնում, այլ՝ ընդհանուր առմամբ, ինչը շատ վատ է: Այսօր կայացած ասուլիսում այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հավելելով, որ  գնահատականները պետք է  հստակ տրվեն`Ադրբեջանը համար մեկ մեղավորն է սահմանային լարվածության հարցում:

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Ավետիսյանը նշեց, որ ՌԴ-ն որոշակի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և այդ հարաբերությունների շրջանակներում ՌԴ-ն պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին:  «Ռուսաստանը դաշնակցային բոլոր խնդիրները լուծում է: Նա զենք ունի, որը վաճառում է Ադրբեջանին և կարող է վաճառել շատ երկրների»,-ասաց նա:




Լրահոս