ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է համացանցում բուռն քննարկման առիթ դարձած այն լուրերին, թե աշխատանքի անցնելուն պես ինքը հեռացրել է նախկին նախարարի օգնականին:
Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ աշխատակցին հեռացնելը կապված է նրա հագուկապի հետ:
Արփինե Հովհաննիսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ընկերներ. Ուզում եմ անդրադառնալ այն անհեթեթ լուրերին, որ շրջանառվում են մամուլում։ Ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել «հագուկապի» պատճառով։ Այդ աշխատակիցը ընդգրկված է եղել նախարարի աշխատակազմում որպես հայեցողական պաշտոնյա՝ որպես օգնական (գործավար) և աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»: