Armenian text to speach

«Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» չի խաղալու Չեմպիոնշիփում». Ժոզե Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ հասկանում է, թե որքան բարդ կլինի իր թիմին մրցաշրջանի արդյունքներով լինել Անգլիայի առաջնության լավագույնների թվում։

Այս պահին «կապույտները» 16-րդ տեղն են զբաղեցնում՝ «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 11 միավոր։

«Չեմպիոնական ամբիցիաները՞։ Ամեն ինչ չէ մեզանից կախված։ Տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է ավելացնել, ինչպես նաեւ հույս ունենալ մրցակիցների պարտությանը։ Նույնիսկ եթե հաղթենք մնացած բոլոր խաղերում, դա դեռ չի ապահովի տիտղոսը։ Կարող եք վստահ լինել՝ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» չի խաղալու Չեմպիոնշիփում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «BBC»-ն։




Լրահոս