ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստվում են ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին համատեղ հայտարարությամբ հանդես գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստվում են այս տարվա սեպտեմբեր ամսին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ միջազգային ահաբեկչությանը հակազդելու ու տիեզերքում զենք տեղակայելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ:

«ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի ժամանակ մի շարք համատեղ հայտարարություններ են նախատեսվում տիեզերքում զենքի տեղակայման կանխման, միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցների ու մի շարք այլ թեմաներով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
Նա հավելել է, որ նաև կներգրավվի ԵԱՀԿ «հարթակը»:




Լրահոս