Ընտրական օրենսգիրքը կկարգավորի ընտրությունների երկրորդ փուլը. Վարդան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին մի քանի հարց ուղղեց և հետաքրքրվեց, թե ինչ կարգավորումներ է նախատեսվում ՀՀ բոլոր քաղաքացիների համար, որոնք պետք է ընտրելու իրավունքից օգտվեն: Նա նաև հետաքրքրվեց երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության և նոր դաշինքներ ձևավորելու մասին:

Նա հետաքրքրվեց նաև  ԱԺ խորհուրդ ձևավորելու մասին, որտեղ, ըստ պատգամավորի, որևէ գործառույթ ու անելիք արձանագրված չէ:

Վարդան Պողոսյանը նշեց, որ, այո, պատգամավորների տրամադրության տակ եղած փաստաթղթում դաշինքների ձևավորման թույլատրելիության և չթույլատրելիության հարցերը ձևակերպված չեն:

«Մենք երկրորդ փուլը որպես ֆակուլտատիվ ենք նախատեսում, և եթե Ընտրական օրենսգիրքը կկարգավորի երկրորդ փուլը, այնտեղ անդրադարձ կլինի, թե արդյոք թույլատրելի են դաշինքներ առաջին երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի միջև»,-նշեց նա: Անդրադառնալով ԱԺ խորհրդի գործառույթներին, նա ասաց, որ դրանք սահմանված չեն, և կա միայն ձևավորման կարգը:




Լրահոս