Վահան Մարտիրոսյանը վաղը՝ սեպտեմբերի 18-ին` կեսօրին, Բաքվում մամլո ասուլիս է տալու, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Մարտիրոսյանը բռնաճնշումների է ենթարկվել ՀՀ իշխանությունների կողմից իր կողմից ղեկավարվող ընդդիմադիր «Ներազգային ազատագրական շարժման» գործունեության համար: Ադրբեջանական կայքը տեղեկացնում է, որ Վահան Մարտիրոսյանն իր անձնական ու իր ընտանիքի անվտանգության համար, դիմել է Ադրբեջանին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով:
Թարգմանիչ՝ Տաթև Ֆռանգյան