Մինչև ատամները զինված գերմանական կործանիչները թռչում են ՌԴ սահմանի երկայնքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական կործանիչներն Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո առաջին անգամ սկսել են վերահսկել Մերձմոսկվայի օդային տարածքը: Դրանք թռիչքներն իրականացնում են լիակատար զինված վիճակում, փոխանցում է DPA-ն: Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Կառլա Մյուլերի խոսքերով՝ սույն քայլերը իրավիճակի էսկալացիայի համար չեն, այլ ծառայում են այն բանին, որպեսզի հակառակորդին հնարավոր լինի դիմակայել որպես հավասարը հավասարին»:

Գերմանական «եվրոֆայտերն» արդեն մասնակցել էին Մերձբալթիկայի օդային տարածքի վերահսկման ՆԱՏՕ-ի առաքելությանը 2014 սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին:

Սակայն, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մեկ տարի առաջ թռիչքներն իրականացվել են առանց սպառազինության:  Ռազմական մեքենաները 2015 թ-ի օգոստոս ամսից կրկին անցել են հերթապահության:




Լրահոս