«Հրապարա» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Ռուբիկ Աբրահամյանը շաբաթ օրն «Արարատ» գինու, օղու գործարանի Մասիսի մթերման կայանում անհարմար վիճակում է հայտնվել։ Չգիտես ինչու, մարզպետը որոշել է ներկայանալ Գագիկ Ծառուկյանի ու խաղողագործների՝ մթերման կայանում նախատեսված հանդիպմանը, բայց պարզվել է՝ անկոչ հյուր է։ Գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանն ընդհանրապես չի ճանաչել մարզպետին և, մտնելով գործարանի բակ ու մարզպետին և նրան ուղեկցողներին տեսնելով, հարցրել է. «Ովքե՞ր եք դուք»։
«Հա, չեմ ճանաչում, բայց ուրախ եմ»,– արդարացել է տիկին տնօրենը, ապա լրագրողների ներկայությունից ցայտնոտի մեջ ընկել։ Երբ նկատել է իրեն նկարահանող լրագրողներին, տիկինը բորբոքվել է և դա որակել «լկտի» պահվածք, վերջում էլ ընդհանրապես կորցրել է ինքնատիրապետումը։ «Եկել, իմ տան մեջ ինձ նկարում եք, հլը համբերեք պարոն Ծառուկյանը գա…»,– սպառնացել է նա։ Ծառուկյանն էլ չի նկատել մարզպետի ներկայությունը, մեքենայից իջնելով՝ 5 րոպե խոստումներ է շռայլել, նորից նստել մեքենան ու հեռացել։ Մարզպետը Ծառուկյանի գնալուց հետո արագ անհետացել է տարածքից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։