Ծեծի ենթարկված ազատամարտիկը մանրամասներ է պատմում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` սեպտեմբերի 21-ին «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են հիվանդասենյակ: Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի դիմաց ի նշան բողոքի հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, «Հայազն» կուսակցության անդամներ:

Armlur.am-ի թղթակիցն այս պահին գտնվում է հիվանդանոցում և զրուցել է ինչպես Սմբատ Հակոբյանի, այնպես էլ նրա բժիշկ Տիգրան Խաչատրյանի հետ: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Սմբատն ունի լուրջ վնասվածքներ:

Ազատամարտիկը, չնայած նորմալ չէր կարողանում խոսել, պատասխանել Armlur.am-ի մի քանի հարցի:  Նրա խոսքով` ինքը ճանաչել է իրեն ծեծողներին, հաստատեց, որ հինգ հոգով են եղել: Նա նշեց, որ անձնական որևէ խնդիր որևէ մեկի հետ չունի և բացառեց, որ անձնական հողի վրա կարող էր լինել: Հարցին` սա զուտ քաղաքական հաշվեհարդա՞ր էր, նա դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ երեկ «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթից հետո, երբ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ ելույթներ հնչեցին, նրանցից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ երթից անմիջապես հետո բռնություն կիրառվեց, նրան 5 հոգով ծեծել էին` ներկայանալով որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ:

Քրիստինա Աղալարյան

12020537_938578836214122_35704791_o

12033681_784864991619803_280929672_n

12042195_784865004953135_125537026_n

12053392_784864981619804_1196247993_n

 




Լրահոս