Չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ի պաշտպան Չժան Լինպենգը ձմռանը կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբները համաձայնության են եկել 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։ «Արքայական ակումբ»-ը հունվարին անվճար կվարձակալի Լինպենին մինչև մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ մեկ ամիս առաջ չինացին հայտնել էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին։