«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է արտահայտել գործող չեմպիոնի՝ «Յուվենտուսի» անհաջող առաջին խաղի մասին:
«Չէի սպասում, որ «Յուվենտուսը» այդքան վատ կմեկնարկի: Իհարկե, կանխագուշալում էի, որ նրանց համար շատ բարդ կլինի առանցքային խաղացողների՝ Պիրլոյի, Տեեւսի, Վիդալի կորստից հետո»,-նշել է նա:
Մարզչի խոսքով` «Յուվենտուսը» շուտով կվերդառնա նորմալ մարզավիճակի, քանի որ իրենց նպատակը նույնն է մնացել` լինել լավագույն եռյակում և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: