Իրանը ողջունել է ՌԴ-ի` Սիրիայում ավիահարվածներ հասցնելու որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆխան հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Ռուսաստանի` իր ռազմաօդային ուժերը Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար օգտագործելու որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք դրական ենք նայում այս քայլին ու գնահատում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է նա:

Նախարարությունում նաև նշել են, որ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին Նյու Յորքում հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի քայլերի կոորդինացումը:




Լրահոս