«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը: Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել: Եւ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Վերջինս տարիներ շարունակ ցանկանում է այդ պաշտոնում «նշանակել» վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, որն իր «ակումբի» անդամ է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանից պարզել, թե որքան իրատեսական են իր պաշտոնանկության վերաբերյալ տեղեկությունները: «Դրանք հիմար ու անհեթեթ տեղեկություններ են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց Իշխան Զաքարյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: