Բաքուն չի բացառում ԵՏՄ անդամակցության հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, փոխանցում է РИА Новости-ն:

«Երբեք մի ասա երբեք»,-համապատասխան հարցին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը և պարզաբանել, որ այժմ երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման վրա:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵՏՄ անդամակցության հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել միության հետ առևտրային համաձայնագիր կնքել: ԵՏՄ-ն միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:




Լրահոս