Կկանոնակարգվի զենք և ռազմամթերք հատկացնելու պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Փոփոխությունները ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  Նշված օրենքի նախագիծը ենթադրում է կատարել հետևյալ փոփոխությունները.

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը» բառից հետո լրացնել ինչպես նաև «քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը» բառերը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել և կանոնակարգել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:




Լրահոս