Կարեն Ճշմարիտյանը կասկածի չի ենթարկում խորհրդատվական ընկերության եզրակացությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանն էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցի հետ կապված մանրամասների չի տիրապետում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ իր համար հասկանալի է, որ այն ընտանիքները, որոնք ամսական կսպառեն 250 կվ-ից ավելի էլեկտրաէներգիա, իրենց համար սակագնի տարբերությունը չի սուբսիդավորվի:

Հարցին` կառավարությունն իր ընտանիքի համար չի՞ սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված մասը, նախարարը պատասխանեց. «Ո՛չ, չի փոխհատուցելու, ես ընդհանրապես փոխհատուցումներին, սուբսիդիաներին այդքան էլ կողմ չեմ, բայց այստեղ սոցիալական խնդիր կա»:

Անդրադառնալով «Դելոիտ ընդ Տուշ» ընկերության եզրակացությանը` ըստ որի սակագնի բարձրացումը հիմնավոր է, նախարարը նշեց.

«Ես արդեն կասկածի չէի ենթարկի, որովհետև այս ընկերությունը աշխարհի 4 այն ընկերութուններից է, որոնք մասնագիտորեն են մոտենում հարցին: Խորհուրդ կտայի հավատալ, որովհետև բարձր որակի կարողություններ ունեն»,- հավելեց նա:

 




Լրահոս