ՀՀԿ-ականների առջև կոնկրետ խնդիր է դրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները քննարկելու են երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի քվեարկության հարցը: ՀՀԿ-ականների առջեւ խնդիր է դրված, որ ամեն գնով կարողանան հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում իրենց խմբակցության անդամների հարյուր տոկոսանոց ներկայություն ապահովեն:

ՀՀԿ-ականների խոսքերով՝ ԳՄ նիստում քննարկվելու է նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի գլխավոր 70-րդ նստաշրջանում: Իհարկե, այս դեպքում «քննարկում» բառը մի փոքր չափազանցված է, քանի որ այս դեպքում հանրապետական վերնախավի ներկայացուցիչները, յուրաքանչյուրն ըստ իր լեզվի ճարտարության, գովերգելու են իրենց առաջնորդին, նրա հասցեին ձոներ են հյուսելու»:

Ավելի մանրամասն՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս