«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներից պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ քաղաքապետարանի 9 հարկանի շենքում վերելակը գործում է մինչև 3-րդ հարկ, ճիշտ այն հարկ, որտեղ գտնվում է նորանշանակ քաղաքապետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի աշխատասենյակը։ Նշենք, որ 9 հարկանի շենքից քաղաքապետարանն իր կարիքների համար օգտագործում է միայն վեց հարկերը։ Սակայն վերելակը նույնիսկ մինչև այդ 6-րդ հարկը չի բարձրանում։
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց համայնքի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանի հետ, ով վերելակի չգործելու փաստը հետևյալ կերպ ներկայացրեց. «Նախկինում սոցիալական ծառայությունը գտնվում էր քաղաքապետարանի 5-րդ հարկում, և տարեցները միշտ գնում էին այդ հարկ։ Հիմա ամեն բան փոխվել է. 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկում քաղաքապետարանի այլ բաժիններն են գործում, որտեղ տարեց մարդիկ դիմելու կարիք չեն ունենում։ Իսկ տարեցները գալիս են հիմնականում քաղաքապետի մոտ՝ ընդունելության»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում