
«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ Աֆղանստանի հարավում ամերիկյան ռազմական ինքնաթիռ են ոչնչացրել, փոխանցում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով սոցցանցերում թալիբների տարածած հայտարարությանը:
Ամերիկյան C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 ամերիկացի զինծառայողներ: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ամերիկացի զինծառայողները հայտարարել են, որ ավիավթարի վայրում զինյալների ակտիվություն չի նկատվել:
Թալիբները, ինչպես նշում է գործակալությունը, ուռճացնում են իրենց ռազմական հաջողությունները: Մասնավորապես, նրանք իրենց են վերագրում ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր ինքնաթիռների ոչնչացումը, որոնք այս կամ այն պատճառով վթարի են ենթարկվել Աֆղանստանում: