Թուրքիան շարունակում է քրդերի ոչնչացումը. սպանվել է 17 զինյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արելքում շարունակվում է այսպես կոչված հակաահաբեկչական օպերացիան: Սիլվան քաղաքում զինյալները ոչնչացրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցության (PKK) 17 զինյալի, հայտնում է Sabah թերթը` հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` օպերացիան անցկացվում է առավոտյան ժամը 7-ից, քաղաքում պարետային ժամ է հայտարարվել:

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր Սիլվանում PKK կողմից ժանդարմերիայի երկու սերժանտների սպանության մասին:




Լրահոս