Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցը, ինչպես նաև հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նրա այցն ԱՄՆ արդյունավետ էր, իսկ ելույթն էլ մտահոգված անձի ելույթ էր: Սերժ Սարգսյանը հստակ ուղենշեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը չի ավարտվում 100-րդ տարելիցով: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ», – նշեց նա:
Շարմազանովն անդրադարձավ նաև նախագահի ելույթի այն մասին, որն ուղղված էր Ադրբեջանի քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: «Նա հստակ նշեց, որ Ադրբեջանն է բանակցությունները փակուղի տանող երկիրը և հենց նա է, որ չի ցանկանում մոնիթորինգ իրականացնել շփման գծում: Տարածաշրջանին անդրադարձ նույնպես եղավ, մենք տեսանք խաղաղություն քարոզող առաջնորդի ելույթ, իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ», – հավելեց նա:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ օրեր առաջ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ համայքներում, և ականտես եղել, որ կրակոցները չեն ընկճել սահմանն ապրողներին: «Նրանք ինձ դուխ տվեցին և ճանապարհեցին», – եզրափակեց նա: