Իրավապահները գնում են Սմբատ Հակոբյանի հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանը երեկ իր տանն ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրել էր իր եւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսակցության սղագրությունը: Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը: Այն, մեղմ ասած, տհաճ բովանդակություն է ունեցել, ինչն էլ Հակոբյանին հիմք է տվել կարծել, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում իրեն ծեծի ենթարկողներին հովանավորում է Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին իրավապահները վերծանում են այդ զրույցի ձայնագրությունը:

Եթե հաստատվի, որ իսկապես Հայրապետյանն է կանգնած Հակոբյանին ծեծելու պատմության թիկունքում, ապա վերջին մեկուկես ամսում նա արդեն երկրորդ անգամ մարդ ծեծելու համար իրավապահների ուշադրության կենտրոնում կհայտնվի: Հիշեցնենք, որ օգոստոսի կեսին էլ Հայրապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծելու համար: Բայց Հայրապետյանը պատասխանատվության չենթարկվեց, քանի որ ծեծվածը հայտարարեց, թե նրա դեմ բողոք չունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս