Առնվազն 26 մարդ զոհվել է Գվատեմալայում գրանցված սողանքներից հետո, այս մասին հայտնում են տեղի փրկարար ծառայությունները: Ողբերգության արդյունքում 600 մարդ անհետ կորել է:
Ինչպես հայտնում է Reuters-ը, փրկարարները շարունակում են հողի տակից զոհվածների դիեր հանելը, ողջ մնացածների որոնողական աշխատանքները ևս չեն դադարում: Դեռևս հաջողվել է փրկել 36 մարդու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվատեմալայի Սանտա-Կատարինա-Պինուլա բնակավայրի վրա է փլվել մի քանի տասնյակ մետր բարձրություն ունեցող սարալանջը: