Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե հայկական դիրքերին ադրբեջանական զինուժի հասցրած հարվածների արդյունքում հայկական կողմը լուրջ կորուստներ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ է տարածել, որով փորձում է ապացուցել հերթական սուտ տեղեկատվությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆի հրապարակած տեսանյութի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ հրապարակված կադրերը հայկական դիրքերում չեն և իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե հայկական բանակը մեծաքանակ կորուստներ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում իբր ցույց է տրվում հայ զինվորների տեղաշարժ, որից հետո ադրբեջանական զինուժը ականանետերով հարվածներ է հասցնում հայկական դիրքերին: Ադրբեջանի ՊՆն հաղորդել է, որ այդ հարվածների արդյունքում հայկական կողմը մեծաքանակ կորուստներ ունի: