Առաքելություն կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝ “Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց` մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Նիստի ընթացքում այնուհետ քննարկվեցին նաև ավագանու ցուցակի ձևավորման սկզբուքները, առաջիկա ընտրական գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
“Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհուրդ 




Լրահոս