Ֆեյսբուքը սկսել է արբանյակի ստեղծման աշխատանքները, որը համացանցի հասանելիության հնարավորություն կտա աֆրիկացի օգտատերերին, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: Դրա շնորհիվ՝ մոտ 160 մլն մարդ աշխատանքով կապահովվեն:
AMOS-6 արբանյակի ծրագիրը Ֆեյսբուքի և Eutelsat ֆրանսիական հեռուստահաղորդակցման ընկերության նախաձեռնությունն է:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ցուկերբերգը հայտարարել էր, որ համացանցը կօգնի ՄԱԿ-ին հասնել զարգացմանն ուղղված նպատակներին, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց դուրս բերել աղքատությունից, քանի որ համաշխարհային ցանցը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու գիտելիքների փոխանակմանը: