Սնոուդենը ցանկանում է ԱՄՆ վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով գաղտնի տեղեկություններ էր տարածել, այնուհետև Ռուսաստանից ապաստան խնդրել, հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ վերադառնալ և պատրաստ է բանտ նստել: Այս մասին նա հայտարարել է BBC հեռուստաալիքի հարցազրույցում:

Նշվում է, որ ներկա պահին նա ԱՄՆ արդարադատության նախարարից պատասխանի է սպասում: «Ես պատրաստ եմ բանտ նստել, այդ մասին ես բազմիցս հայտարարել եմ»,-ասել է Սնոուդենը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունիսին Էդվարդ Սնոոդենը Washington Post և Guardian պարբերականներին փոխանցեց մի շարք գաղտնի տեղեկություններ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ծրագրերի մասին, որից հետո մեկնեց Հոնկոնգ, այնուհետև Մոսկվա, որտեղ էլ ժամանակավոր ապաստան ստացավ:




Լրահոս