ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը բացակայում էին ԱԺ Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի դնելու հարցի քվեարկությանը, սակայն հայտնի էր, որ նրանք դեմ են այդ բարեփոխումների նախագծին: