ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով համակարգված աշխատանքների կարևորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:




Լրահոս