ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն անվտանգության ծառայությունում աշխատանքից ազատել է իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին մի շարք միջադեպերի պատճառով, հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ 2013թ.-ին Կիմի քույրը զբաղեցրեց Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նրան նշանակեց առանցքային քաղաքական խորհրդատու: Պարբերականը նշում է, որ Կիմ Յո Չժոնը պատասխանատու էր Կիմ Չեն Ինի ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ նրա անվտանգության համար:
Դժգոհությունը քրոջ հանդեպ առաջացավ մի շարք միջադեպերի պատճառով. միջոցառումներից մեկի ժամանակ ամբոխը կարողացավ մոտենալ Կիմ Չեն Ինին՝ նախքան անվտանգության աշխատակիցները կհեռացնեին նրանց: Բացի այդ, մեկ այլ միջոցառման ժամանակ նվագախմբի երաժիշտներից մեկը քիչ էր մնում կիթառով հարվածեր Կիմի դեմքին: