Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով բանտում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, մտադիր է 2015-ին մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:
“2012-ի դեկտեմբերի 7-ին միասնական ընդդիմությունը հայտարարեց, որ կպաշտպանի ինձ` որպես ընդդիմության միասնական թեկնածուի, հաջորդ նախագահական ընտրություններում: Ինձ համար դա մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն: Իհարկե, կան մեծ խոչընդոտներ, սակայն ես մշտապես դիմադրել են նրանց, ովքեր փորձել են ինձ շեղել իմ նպատակներից եւ Ուկրաինայի ապագայի մասին իմ երազանքներից”,- ասել է Տիմոշենկոն շվեյցարական Le Temps պարբերականին տված հարցազրույցում: