ՍԴ-ն մերժել է բոլոր միջնորդությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերով արված միջնորդությունները:
Նշենք, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները 11 միջնորդություն են ներկայացրել: Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ, “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը միջնորդություն էր ներկայացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես հայցվոր ներգրավելու մասին, նաեւ միջնորդություն՝ բոլոր 1988 ընտրատեղամասերի պարկերը ՍԴ բերելու եւ վերահաշվելու վերաբերյալ:
Անդրիաս Ղուկասյանը միջնորդել էր, որ Սահմանադրական դատարան բերվեն 576 ընտրատեղամասերի քվեաթերթիկները, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնական տվյալներով բարձր ձայներ է ստացել:




Լրահոս