Իրաքում «Իսլամական պետության» կողմից գերեվարված կինը վրեժխնդիր է եղել ահաբեկիչներից խոշտանգումների ու ծաղրանքների համար`գնդակահարելով իսլամիստների հայտնի հրամանատարներից մեկին` Աբու Անասին:
Ինչպես գրում է The Daily Mirror-ը, ահաբեկչին սպանել են այսօր Մոսուլ քաղաքի մոտերքում:
Աբու Անասը մի քանի ամիս գերության մեջ է պահել կնոջը, նրա հանդեպ բռնի սեռական գործողություններ կիրառել ու նրան որպես «նվեր» տվել իր զինյալներին:
Գերուհուն հրաշքով հաջողվել է դիմել փախուստի, ինչից հետո վերջինս երդվել է վրեժխնդիր լինել և վերջ ի վերջո կատարել է իր խոստումը:
Հավելենք, որ միայն Սիրիայում անցած տարի շուրջ 5000 կին է առևանգվել, իսկ բռնաբարությունը հանդիսանում է «Իսլամական պետության» ահաբեկիչների «իրավունքը» կանանց նկատմամբ: