Այսօր կայացած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծումը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այն ունի խորհուրդ և միասնական շտաբ: Խորհրդի կազմի մեջ են մտնում Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Գարեգին Չուքասզյանը:
Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը և նշեց, որ վերջինս օրեր առաջ ընտանեկան խնդիրներով Հայաստանից դուրս է գնացել: