Հովիկ Աբրահամյանը չգիտի՝ Բաղրամյան-26-ում «ումով» են մտածում. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ վերջին շրջանում դժվարի վիճակում հայտնվելու պատճառները ոչ այնքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում: Նա հայտնվել է գրեթե նույն դրության մեջ, ինչ ԱԺ նախագահի պաշտոնանկության օրերին էր. չգիտի, թե ինչ են մտածում Բաղրամյան-26-ում, ինչպես են մտածում, «ումով» են մտածում:

Սերժ Սարգսյանը նրան մասնակից չի դարձնում ապագայի մասին իր «տեսլականներին», անգամ կասկածի տակ է նրա՝ սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ նշանակելը: Հովիկ Աբրահամյանի հաշիվները խառնվել են, մանավանդ, ԱՄՆ-ում իրավահաջորդի մասին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքից հետո, երբ վերջինս ասել էր՝ չի բարձրաձայնում, թե ով է հաջորդ նախագահը, որ նրա կյանքը դժոխքի չվերածվի, փաստացի դժոխքի վերածելով վարչապետի եւ «այլոց» կյանը»:

Ավեիլ մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս