Մոսկվայում «Ռուսաստանն է կանչում» ներդրումային միջազգային համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողություններին, գրում է Lifenews-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ների այն հարցին, թե արդյոք «Ռուսաստանը Սիրիայում առաջնորդության է ձգտում» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ներդրումների ծավալի վրա, ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ շուկան անմիջապես չի արձագանքի հատուկ օպերացիայի ընթացքին: Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում կարող է լինել միայն մի առաջնորդ, և դա Ռուսաստանը չէ:
«Սիրիայում միայն մի առաջնորդ կարող է լինել՝ սիրիացի ժողովուրդը: Մենք չենք ձգտում առաջնորդության: Մենք ձգտում ենք ներդրում ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: Մեր բոլոր գործողությունները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ ի տարբերություն մեր գործընկերների, ԱՄՆ գլխավորությամբ այսպես կոչված կոալիցիայի»,-նշել է Պուտինը: