Տղամարդկանց Playboy հայտնի ամսագիրը կդադարեցնի մերկ կանանց լուսանկարներ հրապարակել, գրում է BBC-ն:
Ամսագրի ամերիկացի սեփականատերերը կարծում են, որ համացանցը մերկությունն անհետաքրքիր է դարձրել, և նման ամսագրերն այլևս շահավետ չեն:
1953թ.-ին հիմնադրված ամսագիրը 20 տարի անց վաճառվեց 5,6 մլն տպաքանակով, իսկ այժմ այն կազմում է ընդամենը 800 հազար:
New York Times-ը գրում է, որ նորարարությունները, որոնք պաշտոնապես ներկայացվեցին անցած տարվա մարտին, հավանության արժանացան ամսագրի 89-ամյա հիմնադիր Հյու Հեֆների կողմից: