Կնոջը սպանած ամուսինը չարորակ քաղցկեղը ՔԿՀ-ում է ձեռք բերել. նոր մանրամասներ կալանավորի մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է կալանավոր Էդիկ Ավագյանը: Վերջինս սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում էր գտնվում կալանքի տակ:

Հիշեցնենք՝ 2014 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Էդիկն իր տանը՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ` Մելանյա Ավագյանի հետ: Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին: Սակայնն ամե ինչ այդքանով չէր ավարտվել. վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաև իրեն: Եվ մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:

Կատարվածից հետո իր երկու երեխաների մորը կյանքից զրկած Էդիկ Ավագյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 1-ին մասի` սպանության հատկանիշներով, և 2015 թվականի հունիս 11-ին գործը ուղարկվել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ArmLur.am-ի հետ զրույցում սպանվածի քրոջ ամուսինը՝ Սամվել Տիգրանյանը, հայտնեց, որ Էդիկ Ավագյանը մահացել է չարորակ ուռուցքից, իսկ հիվանդությունը կալանավայրում է ձեռք բերել:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սպանվածի դուստրը, ով դեպքից առաջ արդեն նշանաված է եղել, ամուսնացել է, իսկ որդին Պաշտպանական բանակի զինծառայող է:




Լրահոս