Football Italia-ն հայտնում է, որ Անտոնիո Կոնտեի հեռանալուց հետո Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել ազգային հավաքականը:
Սակայն Ֆաբիոն չի շտապում հերքել կամ հաստատել տեղեկությունը: Հավելենք, որ Կոնտեն ցանկանում է վերսկսել ակումբային կարիերան:
Կանավարոյի նախորդ թիմերն են եղել «Գուանչժու Էվերգրանդ»-ը և «Ալ Ահլի»-ն, որի գլխավոր մարզչի օգնականի կարգավիճակով 2014 թվականին դարձել է ԱՄԷ-ի չեմպիոն: