«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը: Մեր տեղեկություններով՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը նախապատրաստած Ռոբերտ Ուոլթերը փորձելու է իր հեղինակած փաստաթուղթը հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի՝ արդեն հունվարի նստաշրջանում քաղաքական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիսը կարող է զեկույցը ներկայացնել ԵԽԽՎ լիագումար նիստին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան առաջարկել էր հետաձգել զեկույցի քննարկումը եւ նշանակել նոր զեկուցող, որը խնդիրն առավել հանգամանալից ուսումնասիրելու ժամանակ կունենա, քանզի Ուոլթերի մանդատի ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է: Սակայն Դորա Բակոյանիսը մերժել է այդ առաջարկը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: