Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների հետագա օրակարգը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Կոստա-Ռիկայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ավարտին:
«Կա’մ նախագահներն իրենք կընտրեն բանակցությունների թեման, կա’մ համանախագահները նոր առաջարկով հանդես կգան»,- ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով` տարածաշրջան համանախագահների այցն ակնկալվում է հոկտեմբերի 26-28: