Մարտի 24-ին Հայ եկեղեցին նշելու է Ծաղկազարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 24-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Գարեգին Բ-ն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10-ին եւ Ս. Պատարագի ավարտին:
Տոնի առիթով Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի եւ մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ:




Լրահոս