«Ղարաբաղ» կոմիտեի անդամի վրա հարձակվողը նորաշենցի է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակման դեպքով բերման ենթարկված 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է։ Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը մեզ տեղեկացրեց, որ Գոռը մեկ տարի առաջ ընտանիքի հետ միասին գյուղից հեռացել է՝ տեղափոխվելով Երեւան։ «Որքան գիտեմ, Երեւանում վարձով էին ապրում, մեկ-մեկ գալիս է գյուղ, բայց մեկ տարուց ավել է՝ նրանից լուր չունենք»,-ասաց գյուղապետը։ Աբրահամյանը վստահեցրեց, որ նա գյուղում վատ վարքով աչքի չի ընկել։ «Գյուղում եղել են գողություններ էլ, բայց Բակուրը երբեք դրանց խառնված չի եղել, գյուղում աչքի չի ընկել»,-ասաց գյուղապետը։

Նա նշեց, որ Բակուրն ամուսնացած է, ունի երկու երեխա, գյուղում հողագործությամբ է զբաղվել։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ անձնավորությանն ինքը չի ճանաչել, նրա անուն-ազգանունն իրեն ոչինչ չի ասում: «Իմ հայտարարությունից հետո որեւէ քննչական գործողություն իմ մասնակցությամբ չի եղել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս