«Իսլամական պետությունը» ամսեկան 40-50 միլիոն դոլարի եկամուտ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ու Իրաքում գրաված նավթի հանքահորերից ամսեկան 40-50 միլիոն դոլար է ստանում:

Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

«Իսլամական պետությունն» ամսեկան 50 միլիոն դոլար է ստանում Իրաքից ու Սիրիայից գրավված նավթի ապօրինի առք ու վաճառքից` այդպիսով թալանելով այդ երկրները: Նման տվյալներ է մեջբերում իրաքյան հետախուզությունն ու ԱՄՆ մի շարք պաշտոնատար անձինք: Հենց նավթն է դարձել ծայրահեղականների գլխավոր ու մշտական եկամտի աղբյուրը, որը թույլ է տալիս նրանց պահպանել իշխանությունը»,- ասվում է գործակալության կողմից հրապարակված հոդվածում:




Լրահոս