ՌԴ ճնշման ներքո Օբաման փոխում է Սիրիայում իր ռազմավարությունը. Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է փոխել Սիրիայում իր ռազմավարությունը՝ հույս ունենալով, որ կարող է վերականգնել ԱՄՆ-ի վարկանիշը «Իսլամական պետության» դեմ հաղթանակ տանելու անհաջող փորձերից հետո. գրում է The Guardian պարբերականը:

Ամերիկյան ռազմավարության փոփոխությունը, ինչպես գրում է պարբերականը, պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում աճում է, իսկ Օբամայի ձեռքբերումներն այդ տարածաշրջանում վերածվում են «քաոսի և անկայունության» շարքի:

Ներկա պահին Սպիտակ տունը դիտարկում է նոր ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը: Հոդվածի հեղինակը նշում է, որ Օբաման կվերսկսի ռազմական գործողությունները նաև Իրաքում:

Սակայն Օբամայի նոր քաղաքականությունը պարբերականը որպես հիասթափություն է որակավորում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս