Մարտի 26-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Հրազդան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ ս/թ մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իր ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոս: Պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Արման Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: